Հանրային Հեռուստաընկերության Լուրերի թողարկման անդրադարձը «Բվիկ» կրթական հիմնադրամի «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի վերաբերյալ։

«ԲՎԻԿ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներ Անահիտ Յուզբաշյանը և Արևիկ Ղարիբյանը հյուրընկալվել են «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն և զրուցել հիմնադրամի գործունեության մասին «Տաղավարում Հովհաննես Երանյանի հետ» ծրագրի շրջանակում։

Դեկտեմբերի 14-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում տեղի ունեցավ վեցերորդ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը՝ միավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ փոխանակելու լավագույն փորձն ու գաղափարները։ Այս տարի փառատոնի գլխավոր գործընկերը «Բվիկ» կրթական հիմնադրամն էր, որը ձգտում է ձևավորել ավելի կրթված և զարգացած հասարակություն՝ առաջնորդվելով «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ» կարգախոսով։

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կայացավ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը։ 6-րդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ հավաքվում են ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է «ԲՎԻԿ» կրթական հիմնադրամը։

Լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Թռիչք գրքի թևով» ընթերցանության մրցույթի նկատմամբ՝ ընդգծելով դրա կարևորությունը գրականության տարածման գործում։ Թեմային անդրադարձել են մի շարք լրատվական հարթակներ՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ և ռեպորտաժներ։ Մրցույթի եզակի ձևաչափն ու ընթերցանության խթանման նպատակները դարձել են քննարկման առարկա մամուլի տարբեր աղբյուրներում։

«ԲՎԻԿ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներ Արևիկ Ղարիբյանը և Ջուլիա Վարդանյանը հյուրընկալվել էին Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» տաղավարում և խոսեցին «Դեղին, սպիտակ էջեր» մրցույթի մասին, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի մարդկանց համար։