Դեկտեմբերի 14-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում տեղի ունեցավ վեցերորդ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը՝ միավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ փոխանակելու լավագույն փորձն ու գաղափարները։ Այս տարի փառատոնի գլխավոր գործընկերը «Բվիկ» կրթական հիմնադրամն էր, որը ձգտում է ձևավորել ավելի կրթված և զարգացած հասարակություն՝ առաջնորդվելով «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ» կարգախոսով։